Արագ առաքում
մոտակա ռեստորաններից
միջինը 30 րոպեում
Նշեք Ձեր հասցեն՝ ամենաարագ առաքում առաջարկելու համար

Loading...

Խնդրում ենք լրացնել հասցեն՝ որպեսզի կարողանաք տեսնել առաքման պայմանները
Ձեր էջը կվերբեռնվի

Նորություն

Նախորդ 25 Հլս 2018

Menu.am-ը սփյուռքահայ երիտասարդության կողքին

Menu.am-ը սփյուռքահայ երիտասարդության կողքին

 Հարցազրույց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և Menu.am- ի տնօրեն Սևադա Բաղդյանի հետ «Արի տուն» ծրագրի թեմայով։

Ողջույն, շնորհակալ եմ հարցազրույցին համաձայնելու համար։ Առաջին հարցս ուղղում եմ Սփյուռքի նախարարին։Պարո՛ն նախարար, «Արի տուն» ծրագրի վերաբերյալ տեղեկություն եղավ, որ այն փոփոխվել է։ Կմանրամասնեք` որոնք են այդ փոփոխությունները։ Բացի դրանից, նախկինում ի՞նչ էր առաջարկվում ծրագրի մասնակիցերին, կեցության վայր, սնունդ, ավիատոմս։ Այս ամենից ի՞նչ էր ծրագրով ֆինանսավորվում։

 Այս տարի փոփոխվել են սփյուռքի նախարարության ոչ միայն «Արի տուն», այլև «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը: Դրանք մեկտեղել ենք մեր նոր՝ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրում: Այն նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը: Ծրագրերը նման ձևաչափով անցկացնելու պատճառը, թերևս տեղյակ եք, առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հիմնավոր կասկածներն  էին: Մեզ համար սկզբունքային էր նմանատիպ բոլոր գործոնների բացառումը, սակայն միևնույն ժամանակ անխուսափելի էր նաև նախատեսված ծրագրերի՝ նոր շեշտադրումներով, նոր թարմությամբ իրագործման հրամայականը:

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերը սահմանված կարգով ընդունվել են մինչև հունիսի 30-ը: Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից ստացել ենք շուրջ 550 հայտ 26 երկրից: Ե՛վ բովանդակային, և՛ ձևաչափային առումով ծրագիրը լինելու է բավականին հագեցած ու նորովի մոտեցումներով մշակված, ինչը թույլ կտա մասնակիցներին բացահայտել Հայաստանն ու նրա լուսավոր, հետաքրքիր, ժպտացող մարդկանց:Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին՝ նշեմ, որ նախկինում ամառային ամիսների ընթացքում այն անցկացվել է փուլերով: Մասնակիցներն ապրել են հյուրընկալ ընտանիքներում, ունեցել են նաև ճամբարային օրեր: Բնակության երկրից Հայաստան և հետադարձ ուղեվարձի արժեքը հոգացել են մասնակիցները, նախաճաշել և ընթրել են հյուրընկալ ընտանիքներում, իսկ լանչը տրամադրվել է նախարարության կողմից: Գնահատականներ չտալով՝ ասեմ, որ իրականում խնդիրները եղել են կազմակերպչական, նախապատրաստական փուլերում, թերացումներ եղել են նաև մոտեցումների, շփման տրամաբանության տեսանկյունից:  Մենք բացթողումների էջը փակել ենք, և եղած փորձառության ու մեր պատկերացումների, գաղափարների համադրմամբ անելու ենք հնարավոր լավագույնը:

Հնարավո՞ր է արդյոք ծրագրի ամբողջական վերանայում, բովանդակության փոփոխում։

Առաջին հարցի պատասխանում, կարծում եմ, արդեն անդրադարձա նաև այս հարցին: Դարձյալ նշեմ, որ «Արի տուն» ծրագիրը ենթարկվել է ռեբրենդինգի: Այժմ կա նոր՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որի մշակման ընթացքում աշխատել ենք ապահովել երիտասարդական շունչն ու երանգը, յուրաքանչյուր օրը դարձնել առավելագույն արդյունավետ:

Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում պատանիները կսիրահարվեն Հայաստանին, իսկ մենք էլ մեր հերթին նրանց հանդեպ պիտի լինենք գերուշադիր, հոգատար, փոխանցենք նրանց այս անկեղծության ու սիրո մթնոլորտը, որ ամիսներ շարունակ տիրում է այստեղ:

Ձեր հայտարարությունից հետո Menu.am-ը և սննդի ոլորտում գործող այլ ընկերություններ համագործակցության առաջարկ արեցին։ Ինչպե՞ս եք այն գնահատում, ու այս օրինակով՝ ինչպիսի՞ զարգացման հնարավորություններ եք տեսնում պետական ծրագրերում մասնավորի ներգրավվածության համար։

Սա աննախադեպ իրադարձություն է, երբ սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Այժմ ընթանում է նաև անցումային փուլ այն մասնակիցների համար, ովքեր ծրագրերի ժամանակավոր կասեցման հետևանքով չէին կարողացել ետ վերադարձնել ավիատոմսերը և կանգնել էին խնդրի առջև:

Ահա այս պայմաններում «Արի տան» շրջանակներում մենք սկսեցինք ակտիվորեն համագործակցել մի շարք կազմակերպությունների հետ: Համատեղ գործակցություն շնորհիվ անցումային փուլի մասնակիցների սնունդն ապահովում է  menu.am սննդի արագ առաքման ծառայությունը: Ուրախալի է, որ menu.am –ին միացան նաև այլ գործընկերներ։

Converse Bank-ը և gg-ին ևս պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը:

Անչափ շնորհակալ ենք բոլորին: Այս համագործակցությունների շնորհիվ պետությունը նախ միլիոնավոր դրամներ է խնայում, և որ ավելի կարևոր է, մենք սրանով հիմք ենք դնում մասնավորի հետ նոր որակի, փոխվստահության մի յուրօրինակ համագործակցության մշակույթի:

Սևադա, առաջին անգամ չէ, որ Menu.amից տեսնում ենք բիզնեսստեղծագործական մոտեցումներ։ Ո՞րն էր դրդապատճառը, խնդրում եմ աջակցության բիզնեսմոտիվացիան մանրամասնեք։

Մեր մասնակցությունը որևէ բիզնես շահ չի հետապնդում։ Կա ցանկություն մասնակից լինել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, որը համարում ենք շատ կարևոր կետ Հայաստանի հետագա զարգացման համար։ Սփյուռքը մեր ամենամեծ կապիտալն է, որը պետք է մշտապես զգա հայրենիքի աջակցությունը և Հայասատան-Սփյուռք կապի ՕԳԳ-ն պետք է առավելագույնս բարձրացնենք։

Նաև շատ ենք կարևորում նոր կառավարությանը աջակցելը, քանի որ նրանց հաջողելը մեր երկրի հաջողության և քաղաքացիների լավ ապրելակերպի գրավականն է։

Նախկինում փորձե՞լ եք պետական ծրագրերին մասնակցել ու ի՞նչ արձագանք է եղել։

Menu.am-ը միշտ մասնակցել և աջակցել է բարեգործական տարբեր նախագծերի, որոնց նպատակը հիմնականում եղել է Հայաստանի համար լավ ապագա և լավ սերունդ կերտելը, սակայն սա առաջին դեպքն է, երբ համագործակցում ենք կառավարության հետ։ Ասեմ, որ այս համագործակցությունը կառավարության հետ վերջինը չի լինի, մոտ ժամանակներս կտեղկացնենք այլ նախագծերի մասին։

«Արի տուն» ծրագրի օրինակով հնարավո՞ր է հետագայի նման ծրագրերը մշակելիս, դեռ գաղափարի մակարդակում ինտեգրել պետությունմասնավոր համագործակցության ուղիները։ Եվ հենց նման ծրագրերի համար ստեղծել մի պլատֆորմ, որտեղ ազատ կլինի բոլոր ոլորտների գործարարների մասնակցության հնարավորությունը։ (Այս հարցս ուղղված է երկուսիդ)

Մխիթար Հայրապետյան

Վստահաբար կարող եմ ասել, որ այո՛, այսուհետ վստահության, առողջ գործակցության հիման վրա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն պետք է իրականություն դառնա:

Սևադա Բաղդյան

Կարծում եմ շատ լավ միտք է և կլինի արդյունավետ։ Օրինակ այս համագործակցությունը սկսելուց հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվեց տեղկատվությունը, մեր շատ գործընկեր ռեստորաններ զանգահարեցին և ցանկություն հայտնեցին միանալ մեզ և օգնել կառավարությանը։ Ստացվում է, որ ցանկացողները շատ են, բայց կա տեղեկության պակաս։Նման հարթակը կլուծի այս հարցը։Օգտվելով առիթից, կցանկանայի նշել նրանց անունները, ովքեր միացել են մեզ և օգնում են այս նախագծի կայացմանը. Sis Natural, Work & Roll, Paraqari Shawarma, Thüringer Bratwurst Armenia, Tao, Black Angus, Vapiani.


Նախորդ 25 Հլս 2018
Menu.am
Բաց մի թողեք շահավետ առաջարկները:
Միացրեք զեղչերի և ակցիաների ծանուցումը:
close_btn
Ձեր էջը կվերբեռնվի