Արագ առաքում
Ձեր սիրելի ռեստորաններից և խանութներից
Նշեք Ձեր հասցեն՝ ամենաարագ առաքում առաջարկելու համար

Գեղեցկություն և առողջություն
Աշխատանքային ժամերը
Երկուշաբթի-Կիրակի
10:00 - 20:00
10:00 - 20:00
Բնատուր Խնամքի Միջոցներ

#1 ԱկնԹարթ 10մլ, թարթիչների և հոնքերի շիճուկ
Նշանակություն՝
ԱկնԹարթը սնուցում և նպաստում է թարթիչների աճին՝ դարձնելով դրանք ավելի խիտ և երկար, ինչպես նաև պաշտպանում է թարթիչները այլ կոսմետիկ միջոցների բացասական քիմիական ազդեցությունից։
Կիրառում՝
Օգտագործել երեկոյան, քնելուց 1-2 ժամ առաջ։ Կարելի է օգտագործել թարթիչաներկից առաջ՝ որպես պաշտպանիչ շերտ։ Մեկ ամիս անընդմեջ օգտագործելուց հետո մեկ ամսով դադարեցնել օգտագործումը։
3500 Դրամ

#4 ԱկնԿաթ 30մլ, աչքերի շուրջ մաշկը մաքրող հեղուկ։
Նշանակություն՝
Եթերայուղային ջրային կախույթով, բուսական յուղերով և վիտամիններով հագեցած այս միջոցը մաքրում է աչքերի շպարը, նպաստում է կնճիռների հարթեցմանը, մաշկի սնուցմանը և աչքերի շուրջ սև շրջանակների անցկացմանը։
Կիրառում ՝
Օգտագործելուց առաջ պարտադիր թափահարել։ Օգտագործել բամբակյա սկավառակով։ Կարելի է նաև մաքրել դեմքի ողջ մաշկը։ 10-15 րոպեից մաշկը լվանալ գոլ ջրով։
4700 Դրամ

#7 Մորի դեմքը սնուցող քսուք 50մլ, Հայկական արտադրության, դեղձի կորիզի, խաղողի կորիզի և ձիթապտղի յուղը հիանալի միջոց են մաշկը սնուցելու և մաշկի առաձգականությունը պահպանելու համար: A, E, C վիտամիններով հարուստ այս յուղերը խորությամբ խոնավացնում, սնուցում և պաշտպանում են մաշկը արտաքին վնասակար ազդեցությունից:Ազնվամորու կետոնը ամբողջական է դարձնում մաշկը հարթ ու երիտասարդ պահելու կարևոր ֆունկցիան, նպաստում է ծակոտիների նեղացմանը:Նախատեսված է բոլոր տեսակի մաշկի համար:
7800 Դրամ

#11 Մորի դեմքը մաքրող կաթ 50մլ, մաշկի երիտասարդությունն ապահովող խաղողի կորիզի յուղով պատրաստված այս նուրբ և մաշկը հանգստացնող կաթը մաքրում է մաշկը, նպաստում մաշկի խոնավացմանը: Իսկ ձիթապտղի և գերչակի յուղերը սնուցում են մաշկը և նպաստում առողջացմանը:Վիտամիններով, հակաօքսիդանտներով հարուստ ազնվամորու կետոնը նպաստում է մաշկի առաձգականությունը պահպանելուն: Նախատեսված է բոլոր տեսակի մաշկի համար:
4000 Դրամ

#15 Աչքերի շուրջ մաշկի քսուք-բալզամ 20մլ, սնուցող քսուք-բալզամ:
Նշանակություն ՝
Հայկական արտադրության չիչխանի և նռան կորիզի յուղերը, խառնված մանգոյի և շիի յուղերի հետ, նպաստում են մաշկի սնուցմանը, կնճիռների հարթեցմանը, նոր կնճիռների առաջացման կանխարգելմանը և աչքերի շուրջ մգվածության անցկացմանը։
Կիրառում ՝
Մատների ծայրերով, շրջանաձև շարժումով տարածել աչքերի շուրջ մաշկին, քնելուց 1-2 ժամ առաջ։ Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։
7700 Դրամ

#18 Դեմքը մաքրող լոսյոն 30մլ, դեմքը մաքրող լոսյոն։
Նշանակություն ՝
Բնական լոսյոնը մաքրում է մաշկը, նպաստում մաշկի թեփոտվածության անցկացմանը, վերնամաշկի վերականգնմանը, խոնավացնում է մաշկը և պաշտպանում այն արևի վտանգավոր ճառագայթներից։
Կիրառում ՝
Օգտագործելուց առաջ պարտադիր թափահարել։ Օգտագործել բամբակյա սկավառակով։ Կարելի է նաև մաքրել աչքերի շուրջ մաշկը։ 10-15 րոպեից մաշկը լվանալ գոլ ջրով։
3500 Դրամ

#21 Դեմքի հակակնճիռային քսուք 30մլ, սնուցող և հարթեցնող քսուք։
Նշանակություն ՝
Հայկական արտադրության մասուրի և նռան կորիզի յուղերը հակատարիքային և վերնամաշկը վերականգնող բացառիկ հատկություններով խորությամբ սնուցում և նպաստում են մաշկի հյուսվածքների ամրացմանը և կնճիռների հարթեցմանը։ Եթերային յուղերը առավել արդյունավետ են դարձնում քսուքի երիտասարդացնող հատկությունը։
Կիրառում ՝
Մատների ծայրերով, շրջանաձև շարժումով տարածել մաշկին, քնելուց 1-2 ժամ առաջ։ Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։
15000 Դրամ

#24 Դեմքի չոր մաշկի քսուք-բալզամ 20մլ, սնուցող և հարթեցնող քսուք-բալզամ:
Նշանակություն `
Մեղրամոմը և յուղերի խառնուրդը նպաստում են մաշկի սնուցմանը, կնճիռների հարթեցմանը, մաշկի թեփոտվածության անցկացմանը, վերնամաշկի վերականգմանը և արևի, քամու նկատմամբ մաշկի դիմադրողականության բարձրացմանը։
Կիրառում `
Մատների ծայրերով, շրջանաձև շարժումով տարածել մաշկին, քնելուց 1-2 ժամ առաջ։ Կարող եք օգտագործել նաև տոնային քսուքից առաջ։ Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։
6700 Դրամ

#27 Մազերի աղային դիմակ 30գ, մազերի դիմակ վնասված և թեփոտ մազերի համար:
Նշանակություն`
Ծովային աղը լավագույն միջոցն է մազերը թեփից ազատելու համար: Դեղաբույսերը և յուղերի խառնուրդը նպաստում են գլխամաշկի սնուցմանը, մազերի աճին և մազերի փայլի վերականգնմանը։
Կիրառում `
Օգտագործել մազերը լվանալու ընթացքում։ Տարածել թաց մազարմատներին, մերսել գլխամաշկը 2-5 րոպե, սանրել մազերը և լվանալ օճառով կամ շամպունով։ Խորհուրդ է տրվում դիմակի օգտագործումը համատեղել Փունջ շամպունի հետ։
3700 Դրամ

#30 Մազերի դիմակ 30մլ, մազերի աճը խթանող յուղային դիմակ։
Նշանակություն `
Յուղային խառնուրդը նպաստում է մազերի աճին, մազերի փայլի վերականգնմանը և մազերին հաղորդում է ծավալ։
Կիրառում `
Օգտագործել մինչև մազերը լվանալը։ Տարածել մազարմատներին և մերսելով գլխամաշկը տարածել այն մինչև մազերի ծայրը։ Խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել նախ մոմլաթով, այնուհետև՝ սրբիչով։ Դիմակը մազերին պահել 30-60 րոպե։
4300 Դրամ

#33 Մարմնի սկրաբ 50մլ, մաշկը հարթեցնող մարմնի սկրաբ։
Նշանակություն `
Սկրաբի պարբերաբար օգտագործումը նպաստում է մաշկի հարթեցմանը և սնուցմանը։ Խաղողի աղացած կորիզը հեռացնում է մեռած մաշկը, իսկ յուղերը մաշկը դարձնում են առավել պաշտպանված։
Կիրառում `
Խոզանակով կամ լոգանքի ձեռնոցով տարածել խոնավ մաշկին, մերսել 3-5 րոպե և լվանալ գոլ կամ տաք ջրով։
5500 Դրամ

#36 Մարմնի քսուք 50մլ, խոնավացնող և փափկեցնող մարմնի քսուք։
Նշանակություն `
Վիտամիններով հարուստ յուղերը նպաստում են մաշկի խոնավացմանը և փափկեցմանը։ Պարբերաբար օգտագործումից մաշկը դառնում է մետաքսի պես քնքուշ։ Կիրառելի է տարվա բոլոր եղանակներին։
Կիրառում `
Մատների ծայրերով, շրջանաձև շարժումով տարածել մաշկին։ Խորհուրդ է տրվում օգտագործել առավոտյան և երեկոյան՝ լոգանքից անմիջապես հետո։
7300 Դրամ

#39 Շողա յուղոտ մաշկի սկրաբ-դիմակ 20գ, Նշանակություն `
Խորությամբ մաքրում է մաշկը, նպաստում է մեռած մաշկի հեռացմանը, սև կետիկների անցկացմանը և մաշկը դարձնում է միատոն։
Կիրառում `
Խառնել պարունակությունը գոլ ջրով և ստանալ շիլայանման զանգված։ Տարածել միայն խոնավ դեմքին կամ մարմնին, 2-3 րոպե նրբորեն մերսել և 5 րոպեից լվանալ գոլ ջրով:
3300 Դրամ

#42 Շողա չոր, նորմալ մաշկի սկրաբ-դիմակ 20գ, նշանակություն`
Խորությամբ մաքրում է մաշկը, նպաստում է մեռած մաշկի հեռացմանը, սև կետիկների անցկացմանը և մաշկը դարձնում է միատոն։
Կիրառում `
Խառնել պարունակությունը գոլ ջրով կամ յուղով և ստանալ շիլայանման զանգված։ Տարածել միայն խոնավ դեմքին կամ մարմնին, 2-3 րոպե նրբորեն մերսել և 5 րոպեից լվանալ գոլ ջրով։
3300 Դրամ

#46 Շուրթերի բալզամ նարինջ 7մլ, շուրթերի նարնջի բալզամ։
Նշանակություն `
Բալզամը սնուցում է շուրթերը և պաշտպանում ճաքերից։ Չիչխանի յուղով և նարնջի եթերային յուղով հարստացված այս բալզամը նպաստում է հերպեսի կանխմանը։
Կիրառում `
Տարածել շուրթերին։ Խորհուրդ է տրվում օգտագործել պարբերաբար, հատկապես հերպեսի առաջացման սկզբնական փուլում կամ շրթներկից առաջ։
3500 Դրամ

#47 Շուրթերի բալզամ շոկոլադ 7մլ, շուրթերի շոկոլադի բալզամ։
Նշանակություն `
Շոկոլադի յուղով հարստացված այս բալզամը սնուցում է շուրթերը և պաշտպանում ճաքերից։
Կիրառում `
Տարածել շուրթերին։ Խորհուրդ է տրվում օգտագործել պարբերաբար, հատկապես շրթներկից առաջ։
3500 Դրամ

#48 Շուրթերի բալզամ վարդ 7մլ, շուրթերի վարդի բալզամ։
Նշանակություն `
Խորդենու եթերային յուղով հարստացված այս բալզամը սնուցում է շուրթերը և պաշտպանում ճաքերից։
Կիրառում `
Տարածել շուրթերին։ Խորհուրդ է տրվում օգտագործել պարբերաբար, հատկապես շրթներկից առաջ։
3500 Դրամ

#49 Փունջ 250մլ, վերականգնող շամպուն:
Նշանակություն `
Բնական բաղադրիչները լավագույնն են մազերին բնական փայլ, ծավալ հաղորդելու և հմայքը ընդգծելու համար։ Նախատեսված է հատկապես բարակ, թույլ և յուղոտ մազերի համար։ Բույսերի թուրմով և եթերային յուղերով հարստացված այս շամպունը նպաստում է մազաթափությունը կանխելուն, թուլացած մազերը վերականգնելուն և գլխամաշկի թեփն անցկացնելուն։
Կիրառում `
Տարածել թաց մազերին։ Մերսել գլխամաշկը և մանրակրկիտ լվանալ ջրով։
4000 Դրամ

#50 Դեմքի մաշկը վերականգնող դիմակ Մորի30մլ, դեմքի մաշկը վերականգնող դիմակ:
Նշանակություն՝
Ազնվամորու, մոշի, ժոժոբայի և զեյթունի, ջրալույծ
յուղերով պատրաստված այս դիմակը նրբորեն հեռացնում է մեռած մաշկը, վերականգնում մաշկի
առաձգականությունը, բարելավում մաշկի տոնուսը, գույնը և մաշկը դարձնում է առավել երիտասարդ: Մետաքսի
սպիտակուցն ու վիտամինները մաշկին հաղորդում են թավշյա փափկություն և առողջ փայլ, իսկ ալգինատը
ձգում է մաշկը և նպաստում բորբոքվածության անցկացմանը: Վիտամիններով, հակաօքսիդանտներով հարուստ
ազնվամորու կետոնը նպաստում է մաշկի առաձգականությունը պահպանելուն: Նախատեսված է բոլոր տեսակի
մաշկի համար:
Բաղադրություն՝
Ջուր, ազնվամորու ջրալույծ յուղ, զեյթունի ջրալույծ յուղ, մոշի ջրալույծ յուղ և ժոժոբայի
ջրալույծ յուղ, ալգինատ, D-պանթենոլ, մետաքսի սպիտակուց, վիտամին B3, վիտամին E, Phenoxyethanol,
ազնվամորու կետոն, ազնվամորու հոտավորիչ:
Կիրառում․ Քսել միայն մաքուր մաշկին: Դեմքի տարբեր հատվածներին կաթեցնել 1-2 կաթիլ և 2-3 րոպե
նրբորեն մերսել: Խուսափել աչքերի շուրջ մաշկին տարածելուց: 5-10 րոպեից մաշկը լվանալ գոլ ջրով։
Այնուհետև դեմքը սնուցել քսուքով: Օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը
քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։ Պահել
+5-ից +25 °C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։
3800 Դրամ

գնահատեք եթե պատվիրել եք Բնատուր Խնամքի Միջոցներից